ESET Mobile Security
 
ESET Mobile Security – Բովանդակություն

Օգտագործողների աջակցություն

ESET Օգտագործողների աջակցության մասնագետները հասանելի են ESET Mobile Security-ին կամ որևէ այլ ESET արտադրանքին վերաբերող վարչարարական կամ տեխնիկական աջակցություն տրամադրելու համար:

help-iconESET-ի Օգտագործողների աջակցություն

Անմիջապես ձեր սարքից աջակցման հայտ ուղարկելու համար.

1.Հպեք ընտրացանկի պատկերակը hamburger_menu ESET Mobile Security-ի հիմնական էկրանին (կամ սեղմեք ձեր սարքի Ընտրացանկ կոճակը)։

2.Հպեք Օգտագործողների աջակցություն՝ տեխնիկական աջակցության հայտ ստեղծելու համար։

3.Մուտքագրեք բոլոր պարտադիր դաշտերը: ESET Mobile Security-ը ներառում է ընդլայնված մուտքգործում՝ օգնելու ախտորոշել հնարավոր տեխնիկական խնդիները:

4.ESET-ին հավելվածի մանրամասն մատյանը տրամադրելու համար համոզվեք, որ Հավելվածի մատյան գործառույթը նշված է (կանխադրված):

5.Հպեք Ուղարկել՝ ձեր հայտն ուղարկելու համար:

6.ESET-ի Օգտագործողների աջակցության կենտրոնի մասնագետը կկապվի ձեզ հետ այն էլփոստի հասցեով, որը դուք տրամադրել եք:

Ախտորոշիչ մատյանները ջնջվել են, եթե դուք ապատեղարդել և նորից տեղադրել եք ESET Mobile Security-ը՝ անսարքությունները շտկելու համար։ Խորհուրդ ենք տալիս նորից կրկնել խնդիրը, ապա ուղարկել մատյանները։

ESET-ի գիտելիքների բազան

Այցելեք ESET-ի գիտելիքների բազա՝ ընդհանուր հարցերի ամենաարագ լուծումների համար:

Ուղարկել նմուշը վերլուծության

Ուղարկել ֆայլը ESET-ի հետազոտական լաբորատորիա։


important

Հավելվածն անհնար է բացել կամ անհասանելի է

ESET- ի աջակցման ծառայությանը հարցում ուղարկելու համար, եթե ESET Mobile Security-ն անհասանելի է կամ անհնար է բացել, անցեք Կարգավորումներ > Հավելվածներ > ESET Mobile Security > Պահեստ > Կառավարել պահեստը: Սեղմեք Օգտագործողների աջակցություն և լրացրեք բոլոր պահանջվող դաշտերը: