ESET առցանց օգնություն

Որոնում Անգլերեն
Ընտրել թեման

Նոր կանոն ավելացնել

Նոր կանոն ստեղծելու համար սեղմեք + պատկերը:

1.Ինչ բաժնում ընտրեք կամ Արգելափակել կամ Թույլատրել զանգերի և հաղորդագրությունների համար կանոնի տեսակը հստակեցնելու համար: Ընտրեք արգելափակվող զանգի ուղղությունը (Մուտքայինը կանխադրորեն ընտրված է):

2.Ով բաժնում, տարբերակ ընտրեք կանոնին ենթարկվող հեռախոսահամարները հստակեցնելու համար:

Անձ ՝ ձեր կոնտակտների ցանկից ընտրեք անձին, կամ համարներն ավելացրեք ձեռքով: Դուք կարող եք մեկ անունին կցել մի քանի համարներ՝ կտտացնելով + կոճակը Հեռախոսահամարներ բաժնում:

Խումբ ՝ ESET Mobile Security ձեր կոնտակտներում ճանչում է պահված կոնտակտային խմբերը (օրինակ՝ Ընտանիք, Ընկերներ կամ Գործընկերներ):

Բոլոր անհայտ համարները ներառում է ձեր կոնտակտների ցանկում չպահված հեռախոսահամարները: Օգատգործեք այս տարբերակները արգելափակելու անցանկալի հեռախոսահամարները (օրիանկ «սառը զանգերը») կամ կանխելու երեխաների կողմից անհայտ համարների հավաքումը:

Բոլոր հայտնի համարները ներառում է ձեր կոնտակտների ցանկում պահված հեռախոսահամարները:

Բոլոր համարները ՝արգելափակում է բոլոր մուտքային զանգերը:

Փակ համարներ կիրառելի են բոլոր այն զանգահարողների համար, ովքեր միտումնավոր փակել են հեռախոսահամարը զանգահարողի համարի նույնականացման արգելափակման(CLIR) միջոցով:

3.Երբ բաժնում ընտրեք կամ Միշտ կամ Հարմարեցում հստակեցնելու այն ժամանակային միջակայքը և շաբաթվա օրերը, երբ կանոնը գործելու է: Կանխադրորեն ընտրված է շաբաթ և կիրակի օրերը:

Այցելեք Գիտելիքների բազայի վերաբերյալ հոդված ներկայացված ցուցումների համար:


note

Զանգերի զտիչն արտերկրում

Եթե դուք արտերկրում եք, բոլոր հեռախոսահամարները ցանկի մեջ մուտքագրեք հավաքելով միջազգային կոդը ապա փաստացի համարը (օրինակ՝ +1610100100):