ESET առցանց օգնություն

Որոնում Անգլերեն
Ընտրել թեման

SMS-ների և ծանուցումների պաշտպանություն

SMS-ների և ծանուցումների պաշտպանությունները պաշտպանում են ձեզ սմիշինգից:

Սմիշինգը առաջացել է ֆիշինգ և SMS (կարճ հաղորդագրությունների ծառայություն) բառերի միացությունից: Ահա թե ինչու, այն երբեմն կոչվում է SMS ֆիշինգ։ Հարձակվողներն օգտագործում են SMS հաղորդագրությունները, քանի որ մարդիկ հակված են ավելի շատ վստահել հաղորդագրություններին, քան էլեկտրոնային փոստին:

SMS պաշտպանությունը ձեզ պաշտպանում է SMS հաղորդագրությունից ստացվող սմիշինգից: Բայց սպառնալիքը կարող է տարածվել նաև հաղորդագրությունների ցանկացած հարթակից։ Ահա, թե որտեղ է սկսում գործել Ծանուցումների պաշտպանությունը: SMS կամ ծանուցում ստանալիս (օրինակ՝ Whatsapp-ից հաղորդագրություն ստանալուց հետո)՝ ESET Mobile Security-ը վերլուծում է հղումը: Վերլուծության հիման վրա լինում է երեք հնարավոր արդյունք.

Սպառնալիքներ չեն գտնվել։

Պոտենցիալ անցանկալի բովանդակություն է հայտնաբերվել: Հաղորդագրության կամ ծանուցման բովանդակությունը կարող է ուղղակի ռիսկ չպարունակել։ Մտադրությունը կարող է այնքան միանշանակ վնասակար չլինել, որքան վնասարար ծրագրերի այլ տեսակներ, ինչպիսիք են վիրուսները կամ տրոյանները։ Սակայն այն կարող է տեղադրել լրացուցիչ անցանկալի ծրագրեր, փոխել թվային սարքի վարքագիծը կամ կատարել օգտագործողի կողմից չհաստատված կամ չակնկալվող գործողություններ:

Վտանգավոր բովանդակություն է հայտնաբերվել: Այս հաղորդագրությունը կամ ծանուցումը պարունակում է վտանգավոր կամ ֆիշինգային հղումներ: Խորհուրդ ենք տալիս չբացել բովանդակությունը և ջնջել հաղորդագրությունը կամ ծանուցումը:


important

Հաղորդագրությունների և ծանուցումների ջնջումը

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ESET Mobile Security-ը չի կարող ջնջել հաղորդագրությունները և ծանուցումները: Դուք պետք է ձեռքով ջնջեք վտանգավոր բովանդակությունը:

Ինչպես է գործում սմիշինգը

1.Հարձակվողը ձեզ հաղորդագրություն է ուղարկում, որը պարունակում է հղում որևէ կայքի:

2.Սովորաբար հղումը տանում է դեպի ֆիշինգային կայք, որը կարող է դրդել ձեզ հայտնելու ձեր անձնական տվյալները: Օրինակ՝ դա կարող է օգտագործվել ձեզանից գումար գողանալու կամ հետագա խարդախություններ կատարելու համար։ Հղումը կարող է նաև տանել դեպի վնասարար կայք, որը պարունակում է վնասակար ծրագրեր կամ փորձում է խաբել ձեզ՝ այն ներբեռնելու համար:

Սմիշինգի նշանները

Կասկածելի հեռախոսահամար, օրինակ, օտար համար կամ ոչ ստանդարտ երկարությամբ հեռախոսահամար:

Հաղորդագրությունը պարունակում է անհայտ ֆայլեր կամ հղումներ:

Սովորաբար սմիշինգային հաղորդագրությունները հրատապ տոնով են կոչ անում:

Սմիշինգային հաղորդագրությունները հաճախ ներկայացնում են մրցանակի կամ շահումի մասին տեղեկություն։