Սարքի մոնիթորինգ
Անվտանգության մոնիթորինգիՍարքի մոնիթորինգ բաժնում նշեք, թե ESET Mobile Security-ի կողմից սարքի որ բաղադրիչներն են մոնիթորինգի ենթարկվելու:
Դուք կարող եք անջատել յուրաքանչյուր բաղադրիչի մոնիտորինգը:
1.Հպեք բաղադրիչը, որն ուզում եք անջատել։
2.Հպեք ընտրացանկի պատկերակը` ։
3.Հպեք Անջատել։
Wi-Fi
Ձեր տվյալները կարող են հեշտությամբ ընդհատվել գաղտնալսողների կողմից: Զգույշ եղեք զգայուն բիզնես կամ անձնական տեղեկություններին հասանելիություն առանց հավելվածի պատշաճ գաղտնագրման ստանալիս կամ ներկայացնելիս: Wi-Fi բաղադրիչը ցույց է տալիս խնդիր, երբ հնարավոր անապահով ցանցին հասանելիության փորձ է արվել։
Հիշողությոն
Պահոցի փոքր հիշողությունը կարող է խնդիրներ առաջացնել նոր հավելվածներ տեղադրելու ժամանակ, ինչպես նաև դանդաղեցնել առկա հավելվածների աշխատանքը: Հիշողության գործառույթը ցույց է տալիս խնդիր, եթե օգտագործվում է ներքին պահեստավորման ավելի քան 95%-ը:
Տվյալների ռոումինգ
Անջատեք տվյալների ռոումինգը, երբ ձեր ցանցից դուրս եք ճամփորդում՝ տվյալների ծառայությունների թանկ վճարումներից խուսափելու համար: Ռոումինգ գործառույթը միայն ցույց է տալիս խնդիրներ, երբ սարքն ակտիվորեն օգտագործում է ռոումինգ ցանց:
Զանգեր ռոումինգում
Ռոումինգում գտնվելիս ձեր ծառայությունների արժեքը կարող է բարձրանալ: Ռոումինգ գործառույթը միայն ցույց է տալիս խնդիրներ, երբ սարքն ակտիվորեն օգտագործում է ռոումինգ ցանց:
Վրիպազերծման ռեժիմ
USB վրիպազերծման ռեժիմը նախատեսված է միայն մշակման նպատակների համար: USB վրիպազերծման ռեժիմում ձեր սարքը կարող է խոցելի լինել վարակների նկատմամբ, երբ դուք միացնում եք այն համակարգչին USB-ի միջոցով:
Արմատացված սարք
Արմատացված սարքերը գործավար համակարգի անսահմանափակ մուտք են ապահովում երրորդ կողմի ծրագրաշարին, որը կարող է հասանելիություն ստանալ ձեր զգայուն տվյալներին: Այս գործառույթը ցույց է տալիս խնդիր, եթե ձեր սարքն արդեն արմատացվել է (գերօգտվողի հասանելիություն է տրվել)։