Գործունեության մատյան
Գործունեության մատյանը հավելվածի հիմնական էկրանին ցուցադրում է ESET Mobile Security-ի ամենօրյա գործողությունները: Գործունեության մատյանը պարունակում է տեղեկություններ կայքերի մասին, որոնք սկանավորվել են ESET Mobile Security, ESET Mobile Security թարմացումներով, հավելվածների թարմացումներով, տեղադրված հավելվածներով, ESET Mobile Security սկանավորումնեովի և այլն:
Գործունեության մատյանի ամբողջական պատմությունը ցուցադրելու համար հպեք Գործունեության մատյանի մոտ գտնվող > պատկերակին: Գործունեության մատյանի ամբողջական զեկույցում կարող եք օգտագործել Զտիչներ՝ գործողություններն ըստ կարգավիճակի կամ ESET Mobile Security հատկության դիտելու համար: Օրինակ՝ Զգուշացում, Ռիսկ, Anti-Theft և բաժանորդագրություն։ Կարող եք նաև զտել գործողությունները ըստ կատարման ամսաթվի՝ ըստ նորի կամ հնի։
Գործունեության մատյանի պատմությունը մաքրելու համար.
1.Բացեք ESET Mobile Security-ը։
2.Գլխավոր էկրանը սահեցրեք ներքև:
3.Հպեք Գործունեության մատյանի մոտ գտնվող >պատկերակին:
4.Հպեք երեք կետերով ընտրացանկի պատկերակին՝
5.Հպեք Մաքրել բոլորը։
Գործունեության մատյանի պատմությունից բոլոր անհատական արձանագրությունները հեռացնելու համար՝
1.Բացեք ESET Mobile Security-ը։
2.Գլխավոր էկրանը սահեցրեք վերև:
3.Հպեք Գործունեության մատյանի մոտ գտնվող >պատկերակին:
4.Սահեցրեք տվյալ արձանագրությունը դեպի ձախ:
5.Հպեք Հեռացնել։