ESET առցանց օգնություն

Որոնում Հայերեն
Ընտրել թեման

Գաղտնիության քաղաքականություն

Անձնական տվյալների պաշտպանությունը շատ կարևոր է ESET, spol. s r. o. ընկերության համար, որի գրասենյակը գրանցված է Einsteinova 24, 851 01 Bratislava, Slovak Republic հասցեում, գրանցված է Բրատիսլավայի I շրջանի դատարանի կողմից կառավարվող առևտրային գրանցամատյանում՝ բաժին՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ (Sro), գրառում թիվ՝ 3586/B, բիզնեսի գրանցման համար՝ 31333532 որպես տվյալների վերահսկիչ («ESET» կամ «Մենք»): Մենք ցանկանում ենք համապատասխանել թափանցիկության պահանջին, որը օրինականորեն ստանդարտացված է ԵՄ-ի Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի («GDPR») շրջանակներում: Այդ նպատակով մենք հրապարակում ենք սույն Գաղտնիության քաղաքականությունը՝ նպատակ ունենալով մեր հաճախորդին՝ որպես տվյալների սուբյեկտի («Վերջնական օգտագործող» կամ «Դուք»), տեղեկություններ հաղորդել անձնական տվյալների պաշտպանության մասին հետևյալ թեմաների վերաբերյալ.

  • Անձնական տվյալների մշակման իրավական հիմքեր,
  • Տվյալների համօգտագործում և գաղտնիություն,
  • Տվյալների անվտանգություն,
  • Որպես տվյալների սուբյեկտ՝ ձեր իրավունքները,
  • Ձեր անձնական տվյալների մշակումը
  • Կոնտակտային տվյալները

Անձնական տվյալների մշակման իրավական հիմքեր

Գոյություն ունեն տվյալների մշակման վերաբերյալ մի քանի իրավական հիմքեր, որոնք մենք կիրառում ենք՝ անձնական տվյալների պաշտպանության հետ կապված գործող օրենսդրական դաշտի պահանջներին համապատասխան: ESET-ում անձնական տվյալների մշակումը հիմնականում անհրաժեշտ է Վերջնական օգտագործողի լիցենզիոն պայմանագիր («ՎՕԼՊ») վերջնական օգտագործողի հետ (Հոդված 6 (1) (բ) GDPR) կատարման համար, որը կիրառելի է ESET ապրանքների կամ ծառայությունների մատուցման համար, եթե հստակորեն այլ բան նշված չէ, օրինակ՝

  • Օրինական շահի իրավական հիմք (Հոդված 6 (1) (զ) GDPR), որը մեզ հնարավորություն է տալիս մշակել տվյալներ այն մասին, թե ինչպես են մեր հաճախորդները օգտվում մեր Ծառայություններից, և պարզելու նրանց գոհունակության աստիճանը՝ մեր ծառայություններից օգտվողներին լավագույն պաշտպանություն, աջակցություն և աշխատանքային հնարավորություններ առաջարկելու համար: Նույնիսկ մարքեթինգը գործող օրենսդրությամբ համարվում է օրինական շահ, ուստի մենք սովորաբար դրա վրա ենք հիմնվում՝ մեր հաճախորդների հետ մարքեթինգային բնույթի հաղորդակցության համար:
  • Համաձայնություն (Հոդված 6 (1) (ա) GDPR), որը մենք կարող ենք ձեզնից խնդրել հատուկ իրավիճակներում, երբ այս իրավական հիմքը համարենք առավել նպատակահարմար, կամ եթե այն պահանջվի օրենքով:
  • Իրավական պարտավորության կատարում (Հոդված 6 (1) (գ) GDPR), օր.՝ էլեկտրոնային հաղորդակցության, հաշիվ-ապրանքագրերի կամ հաշիվների ներկայացման փաստաթղթերի պահպանման համար ներկայացվող պահանջներ:

Տվյալների համօգտագործում և գաղտնիություն

Մենք չենք համօգտագործում ձեր տվյալները երրորդ կողմերի հետ: Այնուամենայնիվ, ESET-ը ողջ աշխարհում գործող ընկերություն է՝ իր դուստր ընկերությունների կամ գործընկերների միջոցով, որոնք մեր վաճառքի, սպասարկման և աջակցության ցանցի մաս են կազմում: ESET-ի կողմից մշակվող լիցենզավորման, հաշիվների ներկայացման և տեխնիկական աջակցության տվյալները կարող են փոխանցվել մասնաճյուղերին կամ գործընկերներին կամ ստացվել նրանց կողմից ՎՕԼՊ-ի գործողության նպատակով, այդ թվում՝ ծառայությունների մատուցման կամ աջակցության:

ESET-ը նախընտրում է իր տվյալները մշակել Եվրամիությունում (ԵՄ): Այնուամենայնիվ, կախված ձեր գտնվելու վայրից (ԵՄ-ից դուրս մեր ապրանքների և (կամ) ծառայությունների օգտագործումը) և (կամ) ձեր ընտրած ծառայությունից, հնարավոր է, անհրաժեշտ լինի փոխանցել ձեր տվյալները ԵՄ-ից դուրս գտնվող երկիր: Օրինակ, ամպային տեխնոլոգիաների հետ կապված հարցերի համար մենք օգտագործում ենք երրորդ կողմի ծառայությունները: Այս դեպքերում մենք ուշադիր կերպով ընտրում ենք մեր ծառայություններ մատուցողներին և ապահովում ենք տվյալների պաշտպանության համապատասխան մակարդակ պայմանագրային, ինչպես նաև տեխնիկական և կազմակերպչական միջոցառումների միջոցով: Որպես կանոն, մենք համաձայնում ենք ԵՄ ստանդարտ պայմանագրային դրույթներին, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ պայմանագրային կանոնակարգերով:

ԵՄ-ի մեջ չմտնող որոշ երկրների համար, ինչպիսիք են՝ Միացյալ Թագավորությունը և Շվեյցարիան, ԵՄ-ն արդեն սահմանել է տվյալների պաշտպանության համարժեք մակարդակ: Տվյալների պաշտպանության համարժեք մակարդակի շնորհիվ՝ դեպի այդ երկրներ տվյալների փոխանցման համար չի պահանջվում հատուկ թույլտվություն կամ համաձայնություն:

Տվյալների անվտանգություն

ESET-ը ձեռնարկում է համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցներ`ապահովելու հնարավոր ռիսկերին համարժեք անվտանգության մակարդակ։ Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ մշակման համակարգերի և ծառայությունների անընդհատական գաղտնիությունը, ամբողջականությունը, մատչելիությունը և կայունությունն ապահովելու համար: Այնուամենայնիվ, ձեր իրավունքներն ու ազատությունները վտանգի ենթարկող տվյալների գաղտնիության խախտումների դեպքում մենք պատրաստ ենք ծանուցել համապատասխան վերահսկիչ մարմնին, ինչպես նաև ազդեցություն կրած Վերջնական օգտագործողներին՝ որպես տվյալների սուբյեկտներ:

Տվյալների սուբյեկտի իրավունքներ

Յուրաքանչյուր Վերջնական օգտագործողի իրավունքները կարևոր են, և մենք ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ բոլոր Վերջնական օգտագործողները (ԵՄ-ի ցանկացած երկրից կամ ԵՄ-ի մեջ չմտնող երկրից) ունեն ESET-ի կողմից երաշխավորված հետևյալ իրավունքները: Որպես տվյալների սուբյեկտ՝ ձեր իրավունքներից օգտվելու համար դուք կարող եք կապվել մեզ հետ աջակցության ձևաթղթի միջոցով կամ հետևյալ էլ. հասցեով՝ dpo@eset.sk: Նույնականացման նպատակով մենք պահանջում ենք ձեզանից հետևյալ տեղեկությունները. Անունը, էլ. հասցեն և, առկայության դեպքում, լիցենզիայի բանալին կամ հաճախորդի համարը և ընկերության պատկանելությունը: Խնդրում ենք չուղարկել մեզ որևէ այլ անձնական տվյալներ, ինչպես օրինակ՝ ծննդյան ամսաթիվը: Կցանկանայինք նշել, որ որպեսզի կարողանանք մշակել ձեր հարցումը, ինչպես նաև նույնականացման նպատակով, մենք մշակելու ենք ձեր անձնական տվյալները:

Համաձայնությունը չեղարկելու իրավունք: Համաձայնությունը չեղարկելու իրավունքը կիրառելի է, եթե մշակումը հիմնված է միայն համաձայնության վրա: Եթե մենք ձեր անձնական տվյալները մշակում ենք ձեր համաձայնության հիման վրա, դուք իրավունք ունեք ցանկացած պահի չեղարկել համաձայնությունը՝ առանց պատճառներ նշելու: Ձեր համաձայնության չեղարկումը գործում է միայն ապագայի համար և չի ազդում մինչև չեղարկումը մշակված տվյալների օրինականության վրա:

Առարկելու իրավունք: Մշակմանը առարկելու իրավունքը կիրառելի է, եթե մշակումը հիմնված է ESET-ի կամ երրորդ կողմի օրինական շահերի վրա: Եթե մենք մշակում ենք ձեր անձնական տվյալները՝ օրինական շահերը պաշտպանելու համար, դուք՝ որպես տվյալների սուբյեկտ, իրավունք ունեք ցանկացած պահի առարկելու մեր կողմից նշված օրինական շահերին և ձեր անձնական տվյալների մշակմանը: Առարկումը գործում է միայն ապագայի համար և չի ազդում մինչև առարկումը մշակված տվյալների օրինականության վրա: Եթե մենք մշակում ենք ձեր անձնական տվյալները անմիջական մարքեթինգային նպատակներով, ապա պարտադիր չէ ներկայացնել ձեր առարկության պատճառները: Սա վերաբերում է նաև պրոֆիլավորմանը՝ այնքանով, որքանով դա կապված է նմանատիպ անմիջական մարքեթինգի հետ: Մնացած բոլոր դեպքերում մենք խնդրում ենք ձեզ համառոտ տեղեկացնել մեզ ESET-ի օրինական շահերի դեմ ներկայացրած ձեր բողոքների մասին՝ ձեր անձնական տվյալների մշակման հետ կապված:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ որոշ դեպքերում, չնայած ձեր համաձայնության չեղարկմանը, մենք իրավունք ունենք շարունակել ձեր անձնական տվյալների մշակումը մեկ այլ իրավական հիմքի հիման վրա, օրինակ՝ պայմանագրի կատարման համար:

Հասանելիության իրավունք: Որպես տվյալների սուբյեկտ՝ դուք իրավունք ունեք ցանկացած պահի անվճար ստանալ ESET-ի կողմից պահվող ձեր տվյալների մասին տեղեկությունները:

Ուղղման իրավունք: Եթե մենք պատահաբար սխալ անձնական տվյալներ ենք մշակել ձեր մասին, դուք իրավունք ունեք այն ուղղելու:

Ջնջելու և մշակման սահմանափակման իրավունք: Որպես տվյալների սուբյեկտ՝ դուք իրավունք ունեք պահանջել ջնջել ձեր անձնական տվյալները կամ սահմանափակել մշակումը: Օրինակ՝ եթե մենք մշակում ենք ձեր անձնական տվյալները ձեր համաձայնությամբ, և դուք չեղարկում եք այն, և չկա այլ իրավական հիմք (օրինակ՝ պայմանագիր), մենք անմիջապես ջնջում ենք ձեր անձնական տվյալները: Ձեր անձնական տվյալները նաև կջնջվեն, հենց որ դրանք այլևս չպահանջվեն դրանց համար նշված նպատակների համար՝ մեր պահպանման ժամկետի ավարտին:

Եթե մենք օգտագործում ենք ձեր անձնական տվյալները անմիջական մարքեթինգի միակ նպատակով, և դուք հետ եք կանչել ձեր համաձայնությունը կամ առարկել եք ESET-ի հիմքում ընկած օրինական շահերին, մենք կսահմանափակենք ձեր անձնական տվյալների մշակումը այնքանով, որպեսզի միայն ներառենք ձեր կոնտակտային տվյալները մեր ներքին սև ցուցակում՝ անցանկալի հաղորդակցությունից զերծ մնալու համար: Կամ, ձեր անձնական տվյալները կջնջվեն:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ մեզանից կարող է պահանջվել պահել ձեր տվյալները մինչև օրենսդիր կամ վերահսկող մարմինների կողմից նշված պահպանման պարտավորությունների և ժամկետների ավարտը: Պահպանման պարտավորությունները և ժամկետները նաև կարող են բխել Սլովակիայի օրենսդրությունից: Դրանից հետո համապատասխան տվյալները պարբերաբար կջնջվեն:

Տվյալների փոխանցմանը առարկելու իրավունք։ Ձեզ՝ որպես տվյալների սուբյեկտի, սիրով կտրամադրենք ESET-ի կողմից մշակված անձնական տվյալները xls ձևաչափով:

Բողոք ներկայացնելու իրավունք: Որպես տվյալների սուբյեկտ՝ դուք իրավունք ունեք ցանկացած պահի բողոք ներկայացնել վերահսկիչ մարմնին: ESET-ը գործում է Սլովակիայի օրենսդրության համաձայն, և որպես Եվրոպական միության անդամ երկիր՝ մենք պարտավոր ենք հետևել տվյալների պաշտպանության մասին օրենսդրության պահանջներին։ Տվյալների վերահսկման համապատասխան մարմինը Սլովակիայի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության գրասենյակն է, որը գտնվում է Hraničná 12, 82007 Bratislava 27, Slovak Republic հասցեում:

Ձեր անձնական տվյալների մշակումը

ESET-ի կողմից մատուցվող ծառայությունները, որոնք իրագործված են մեր ապրանքում, տրամադրվում են ՎՕԼՊդրույթների համաձայն, սակայն դրանց որոշ մասը կարող է հատուկ ուշադրություն պահանջել: Մենք ցանկանում ենք ձեզ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել մեր ծառայությունների մատուցման հետ կապված տվյալների հավաքման մասին։ Մենք տրամադրում ենք բազմազան ծառայություններ, որոնք նկարագրված են ՎՕԼՊ-ում և ապրանքի փաստաթղթերում։ Այդ ամենի պատշաճ գործունեության համար մեզ անհրաժեշտ է հավաքել հետևյալ տեղեկությունները.

Լիցենզավորման և հաշիվների ներկայացման տվյալներ: Անունը, էլ. հասցեն, լիցենզիայի բանալին և (եթե կիրառելի է) հասցեն, ընկերության պատկանելության և վճարման տվյալները հավաքվում և մշակվում են ESET-ի կողմից՝ լիցենզիայի ակտիվացման, լիցենզիայի բանալիների տրամադրման, ժամկետի ավարտի մասին հիշեցումների, աջակցության հայտերի, լիցենզիայի իսկության ստուգման, մեր ծառայությունների և այլ ծանուցումների տրամադրման համար, ներառյալ մարքեթինգային հաղորդագրությունները՝ գործող օրենսդրությանը կամ ձեր համաձայնությանը համապատասխան: Իրավական տեսանկյունից ESET-ը պարտավոր է պահել հաշիվների ներկայացման տեղեկությունները 10 տարի ժամկետով, այնուամենայնիվ, լիցենզավորման տեղեկությունները կդարձվեն անանուն՝ լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 12 ամիս հետո:

Թարմացման և այլ վիճակագրական տվյալներ: Մշակվող տեղեկությունների մեջ են մտնում տեղադրման գործընթացի հետ կապված տվյալներ, տեղեկություններ ձեր համակարգչի մասին, այդ թվում՝ այն հարթակը, որի վրա տեղադրված է մեր ապրանքը, տեղեկություններ մեր ապրանքների աշխատանքի և գործառնության մասին, ինչպես օրինակ՝ գործավար համակարգը, սարքակազմի մասին տվյալները, տեղադրման ID-ները, լիցենզիայի ID-ները, IP հասցեն, MAC հասցեն, ապրանքի կազմաձևման կարգավորումները. այս տվյալները մշակվում են թարմացման և նորացման ծառայություններ մատուցելու և մեր հիմնական ենթակառուցվածքի պահպանման, անվտանգության և բարելավման նպատակով:

Այս տեղեկությունները առանձին են պահվում նույնականացման տեղեկություններից, որոնք պահանջվում են լիցենզավորման և հաշիվների ներկայացման նպատակների համար, քանի որ դրանց համար չի պահանջվում Վերջնական օգտագործողի նույնականացում: Պահպանման ժամկետը առավելագույնը 4 տարի է:

ESET LiveGrid®-ի վարկանիշային համակարգ: Չարտոնված ներթափանցումների հետ կապված միակողմանի հեշերը մշակվում են ESET LiveGrid®-ի վարկանիշային համակարգի նպատակով, որը բարելավում է վնասարար ծրագրերի դեմ պաշտպանության մեր լուծումների արդյունավետությունը՝ համեմատելով սկանավորված ֆայլերը ամպի սպիտակ ու սև ցուցակներում նշված տարրերի տվյալների բազայի հետ։ Այս գործընթացի ընթացքում Վերջնական օգտագործողը չի նույնականացվում:

ESET LiveGrid®-ի հետադարձ կապի համակարգ: Կասկածելի նմուշներ և անթույլատրելի մետատվյալներ՝ որպես ESET LiveGrid® արձագանքի համակարգի մաս, որը ESET-ին հնարավորություն է տալիս անհապաղ արձագանքել մեր վերջնական օգտագործողների հարցերին և ապահովել պաշտպանություն ընդդեմ ամենավերջին սպառնալիքների։ Մենք ձեզնից խնդրում ենք մեզ ուղարկել հետևյալը՝

  • Չարտոնված ներթափանցումների դեպքեր, օրինակ՝ հավանական վիրուսների և այլ վնասարար ծրագրերի նմուշներ, կասկածելի, խնդրահարույց, անցանկալի կամ հավանականորեն ոչ ապահով օբյեկտներ, ինչպես օրինակ՝ գործարկելի ֆայլեր, ձեր կողմից որպես սպամ հաղորդված կամ մեր ապրանքի կողմից դրոշակով նշված էլ. նամակներ,
  • Համացանցի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ, ինչպիսիք են՝ IP հասցեն և աշխարհագրական դիրքը, IP փաթեթները, URL-ները և Ethernet-ի կադրերը,
  • Վնասված դամպ ֆայլերը և դրանցում պարունակվող տեղեկությունները:

Մենք չենք նախատեսում հավաքել նշված շրջանակից դուրս այլ տվյալներ, սակայն երբեմն դա հնարավոր չէ կանխել: Պատահաբար հավաքված տվյալները կարող են պարունակվել հենց վնասագրի մեջ (որը հավաքվում է առանց ձեր գիտության կամ համաձայնության), ֆայլերի անուններում կամ URL-ներում, սակայն մենք չենք նախատեսում ներառել դրանք մեր համակարգերում կամ մշակել դրանք սույն Գաղտնիության քաղաքականության մեջ նշված նպատակի համար:

ESET LiveGrid®-ի հետադարձ կապի համակարգի միջոցով ձեռք բերված և մշակված բոլոր տեղեկությունները նախատեսված են օգտագործվելու առանց Վերջնական օգտագործողի նույնականացման:

Ցանցին միացված սարքերի անվտանգության գնահատում։ Անվտանգության գնահատման գործառույթն ապահովելու համար մենք մշակում ենք տեղական ցանցի անունը և ձեր տեղական ցանցի սարքերի մասին տեղեկությունները, ինչպես օրինակ՝ ձեր տեղական ցանցում սարքի առկայությունը, տեսակը, անունը, IP հասցեն և MAC հասցեն՝ կապված լիցենզիայի տեղեկությունների հետ: Տեղեկությունները նաև ներառում են երթուղիչային սարքերի անլար անվտանգության տեսակը և անլար գաղտնագրման տեսակը։ Վերջնական օգտագործողին նույնականացնող լիցենզիայի տեղեկությունները կդարձվեն անանուն՝ լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 12 ամիս անց:

Տեխնիկական աջակցություն: Աջակցության ծառայության համար կարող են պահանջվել ձեր կոնտակտային տվյալները և ձեր աջակցության հարցումներում պարունակվող լիցենզավորման տեղեկությունները և տվյալները: Կախված նրանից, թե ինչ եղանակով եք կապ հաստատում մեզ հետո՝ մենք կարող ենք հավաքել ձեր էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը, լիցենզիայի տվյալները, ապրանքի մանրամասները և ձեր աջակցման դեպքի նկարագրությունը: Աջակցության ծառայությանն օժանդակելու համար ձեզնից կարող է պահանջվել տրամադրել այլ տեղեկություններ։ Տեխնիկական աջակցության համար մշակված տվյալները պահվում են 4 տարի ժամկետով:

Պաշտպանություն տվյալների ապօրինի օգտագործման դեմ։ Եթե ստեղծեք ESET HOME հաշիվ https://home.eset.com կայքում և Anti-Theft գործառույթի միջոցով նշեք ձեր սարքը որպես կորած, ապա կհավաքվի և կվերլուծվի հետևյալ տեղեկատվությունը՝ գտնվելու վայրի տվյալները, սքրինշոթերը, համակարգչի կազմաձևման մասին տվյալները և համակարգչի տեսախցիկով գրանցված տվյալները: Հավաքված տվյալները պահպանվում են մեր սերվերներում կամ մեր ծառայությունների մատակարարների սերվերներում 3 ամիս ժամկետով։

Օգտագործման և խափանման մասին վերլուծություն։ Ձեր ընտրած համաձայնության հիման վրա՝ մենք կարող ենք հավաքել և վերլուծել մեր ապրանքների օգտագործմանն առնչվող տվյալներ՝ դրանց գործառնությունն ստուգելու և մեր օգտվողների համար դրանց աշխատանքը բարելավելու նպատակով։ Հավաքված տվյալները կարող են ներառել օգտվողի կատարած տարբեր քայլերը և ապրանքի հետ կատարվող գործողությունները (օրինակ՝ հավելվածի գործարկում, հավելվածի թարմացում, աշխատաշրջանի տևողություն, ներծրագրային գնում), օգտագործված սարքի, հարթակի կամ գործավար համակարգի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև ձեր տարիքին, սեռին, գտնվելու վայրին և հետաքրքրություններին առնչվող տվյալներ, որոնք կարող են կապված լինել տարբեր նույնացուցիչների հետ (օրինակ՝ տեղադրման ID- ներ): Բացի այդ, մենք կվերլուծենք հավելվածի խափանումների (ինչպես օրինակ՝ սարքի մասին տեղեկությունները, տեղադրման նույնացուցիչը, խափանման հետագծերը, խափանման մինիբեռնաթափումը) հետ կապված տեխնիկական տվյալները՝ խափանումների մասին պատկերացում կազմելու, դրանց պատճառների մասին իմանալու և համոզվելու համար, որ մեր ապրանքը լիովին գործում է: Այդ տվյալները հավաքելու և վերլուծելու համար մենք օգտագործում ենք մեր Հաճախորդների փորձի բարելավման ծրագիրը (որտեղ մշակվում են միայն անանուն հեռաչափական տվյալներ) և Google-ի ծառայությունները՝ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար: Google-ի կողմից ձեր տվյալների մշակման մասին ավելին իմանալու համար ծանոթացեքGoogle-ի համապատասխան Գաղտնիության քաղաքականությանը։

Մշակում մարկետինգային նպատակներով։ Եթե դուք որոշեք տալ մեզ ձեր համաձայնությունը մարկետինգային նպատակներով, ապա մենք և մեր մարկետինգային գործընկերները կօգտագործենք մեր ապրանքի օգտագործման մասին տվյալները՝ մեր առցանց մարկետինգային գործունեության արդյունավետությունը գնահատելու, ձեր հետաքրքրություններն ավելի լավ ըմբռնելու և ձեզ ավելի համապատասխան առցանց գովազդներ ցուցադրելու նպատակներով։ Հավաքված տվյալները կարող են ներառել օգտվողի կատարած տարբեր քայլերը և ապրանքի հետ կատարվող գործողությունները (օրինակ՝ հավելվածի գործարկում, հավելվածի թարմացում, աշխատաշրջանի տևողություն, ներծրագրային գնում), օգտագործված սարքի, հարթակի կամ գործավար համակարգի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև ձեր տարիքին, սեռին, գտնվելու վայրին և հետաքրքրություններին առնչվող տվյալներ, որոնք կարող են կապված լինել տարբեր նույնացուցիչների հետ (տեղադրման ID- ներ, բջջային գովազդի ID): Google-ի միջոցով մենք հավաքում և վերլուծում ենք այդ տվյալները մեր նպատակների համար: Google-ի կողմից ձեր տվյալների մշակման մասին ավելին իմանալու համար ծանոթացեքGoogle-ի համապատասխան Գաղտնիության քաղաքականությանը։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե մեր ապրանքներն ու ծառայությունները օգտագործող անձը Վերջնական օգտագործողը չէ, ով գնել է ապրանքը կամ ծառայությունը և մեզ հետ կնքել Վերջնական օգտագործողի լիցենզային պայմանագիրը (ՎՕԼՊ) (օրինակ՝ Վերջնական օգտագործողի աշխատակիցը, ընտանիքի անդամը կամ Վերջնական օգտագործողի կողմից ապրանքը կամ ծառայությունը օգտագործելու համար այլ կերպ լիազորված անձ՝ ՎՕԼՊ-ի համաձայն), տվյալների մշակումը կատարվում է ESET-ի օրինական շահերից ելնելով՝ հոդված 6 (1) զ), GDPR-ի համաձայն, որպեսզի Վերջնական օգտագործողի կողմից լիազորված օգտագործողին հնարավորություն տա օգտագործել մեր կողմից տրամադրվող ապրանքներն ու ծառայությունները՝ համաձայն ՎՕԼՊ-ի:

Կոնտակտային տվյալները

Եթե ցանկանում եք իրացնել ձեր իրավունքը՝ որպես տվյալների սուբյեկտ, կամ որևէ հարց կամ մտահոգություն ունեք, գրեք մեզ հետևյալ հասցեով.

ESET, spol. s r.o.
Data Protection Officer
Einsteinova 24
85101 Bratislava
Slovak Republic
dpo@eset.sk