ESET առցանց օգնություն

Որոնում Հայերեն
Ընտրել թեման

Համակարգի նվազագույն պահանջները

ESET Mobile Security-ը տեղադրելու համար ձեր Android սարքը պետք է համապատասխանի համակարգի հետևյալ նվազագույն պահանջներին՝

Օպերացիոն համակարգ: androidAndroid 6 (Marshmallow)  կամ հաջորդող տարբերակները:

Հպումային էկրանի տարալուծում: նվազագույնը 240x320 պ.

CPU: 500+ MHz ARM7+

RAM: 512+ MB

Ինտերնետ կապ


important

Աջակցման բացառություններ

Երկու SIM-ով և արմատացված սարքերը չեն աջակցվում։ Anti-Theft-ը և զանգի զտիչի հատկանիշները հասանելի չեն այն պլանշետների համար, որոնցում զանգի և հաղորդագրության ծառայությունները չեն գործում:

Android Go-ն չի աջակցվում:

Ճիշտ աշխատանքի համար ESET Mobile Security-ն պահանջում է Google Play-ի ծառայություններ: ESET Mobile Security-ն չի աջակցվում այն սարքերում, որոնցում չկան Google Play-ի ծառայություններ, ինչպես օրինակ՝ որոշ Huawei սարքերում:

Anti-Theft-ի «Վստահելի SIM քարտեր» հատկությունը հասանելի չէ CDMA սարքերում։

Որոշ հատկանիշների գործառնականությունը կախված է Օպերացիոն համակարգի տարբերակից: