ESET առցանց օգնություն

Որոնում Հայերեն
Ընտրել թեման

Հավելվածի կողպում

Հավելվածի կողպումը ձեզ հնարավորություն է տալիս ապահովել ընտրված հավելվածների PIN կոդով կամ մատնահետքով մուտքը (էլփոստ, հաղորդագրություններ, օրացույց և այլն): Հավելվածի կողպումը կանխում է չթույլատրված մուտքն ընտրված հավելվածներ, նույնիսկ երբ սարքն ապակողպված է:


example

Խորհուրդ

Մենք խորհուրդ ենք տալիս միացնել Վերածածկի (Վերևում հայտնվող հավելվածներ) թույլտվությունները ESET Mobile Security-ի ավել լավ գործառնության համար:

Ձեր սարքում Հավելվածի կողպում սահմանել:

1.ESET Mobile Security-ի հիմնական էկրանի վրա սեղմեք Հավելվածի կողպում:

2.Հպեք Միացնել։

3.Տրամադրեք Օգտագործման հասանելիության թույլտվություն և սեղմեք Շարունակել։

4.Մուտքագրեք ձեր PIN-ը, որի միջոցով ապակողպում եք հավելվածները։

5.Հաստատեք PIN-ը՝ կրկին մուտքագրելով այն։

6.Հպեք հավելվածին՝ այն կողպելու կամ ապակողպելու համար։

Կազմաձևեք Հավելվածի կողպման կարգավորումները

Հավելվածի կողպման կարգավորումներ մուտք գործելու համար բացեք վերևի աջ անկյունի three_dots_menu ընտրացանկը և սեղմեք Կարգավորումներ.

Կողպել նոր հավելվածները ՝ Հավելվածի կողպումը միացված լինելու դեպքում սարքում նոր հավելված տեղադրելուց հետո ձեզ հարց կտրվի, թե արդյո՞ք ցանկանում եք կողպել նոր հավելվածը:

Վերակողպել հավելվածը ՝ Դուք կարող եք հավելվածը փակելուց կամ էկրանի անջատվելուց մեկ րոպե հետո կամ միանգամից կողպելու նպատակով Հավելվածի կողպում սահմանել:

Կողպման տեսակը ՝ Դուք կարող եք հավելվածը կողպել՝ օգտագործելով PIN կոդ կամ նմուշ:

Ապակողպել մատնահետքով՝Այս տարբերակը հասանելի է միայն, եթե ձեր սարքում պահվել է ստուգված մատնահետք: Միացված լինելու դեպքում դուք կարող եք ապակողպել հավելվածը՝ օգտագործելով ձեր սարքում պահպանված մատնահետքը: Կարող եք հավելվածն ապակողպել նաև PIN-նն օգտագործելով: Կարող եք հավելվածն ապակողպել նաև PIN-նն օգտագործելով: Սեղմեք Օգտագործել PIN-ը կողպված հավելվածը բացելու համար:

Ներխուժման զգուշացում - ապակողպման մի քանի անհաջող փորձից հետո ESET Mobile Security- ը նկարում է ներխուժման փորձ կատարողին: Նկարը ցուցադրվում է հավելվածի հաջորդ հաջողված ապակողպումից հետո:

Անջատել Հավելվածի կողպումը

1.Բացեք Հավելվածի կողպման գործառույթը ESET Mobile Security-ում։

2.Մուտքագրեք ձեր Հավելվածի կողպման PIN-ը։

3.Հպեք three_dots_menu ընտրացանկը՝ վերևի աջ անկյունում:

4.Հպեք Անջատել։

night_mode_iconԱկտիվացնել Գիշերային ռեժիմը

Դուք կարող եք Հավելվածի կողպման էկրանի վերևի աջ անկյունում սեղմել գիշերային ռեժիմի պատկերը և ակտիվացնել Գիշերային ռեժիմը՝ տեսողությանը չվնասելու համար: