ESET առցանց օգնություն

Որոնում Հայերեն
Ընտրել թեման

Գործունեության մատյան

Գործունեության մատյանը ESET Mobile Security հավելվածի գլխավոր էկրանին ցուցադրում է ESET Mobile Security-ի ամենօրյա գործողությունները: Գործունեության մատյանը տեղեկություններ է պարունակում ESET Mobile Security-ի միջոցով սկանավորված վեբկայքերի ESET Mobile Security թարմացումների, հավելվածի թարմացումների, տեղադրված հավելվածների, ESET Mobile Security սկաների և ավելիի մասին:

Գործունեության մատյանի ամբողջական պատմությունը ցուցադրելու համար հպեք Գործունեության մատյանի մոտ գտնվող > պատկերակին: Գործունեության մատյանի ամբողջական զեկույցում կարող եք օգտագործել Զտիչներ՝ գործողություններն ըստ կարգավիճակի կամ ESET Mobile Security հատկության զտելու: Օրինակ՝ Զգուշացում, Ռիսկ, Anti-Theft և Լիցենզիա։ Կարող եք նաև զտել գործողությունները ըստ կատարման ամսաթվի՝ ըստ նորի կամ հնի։

Գործունեության մատյանի պատմությունը մաքրելու համար.

1.Բացեք ESET Mobile Security-ը։

2.Քաշեք Գլխավոր էջը վերև։

3.Հպեք Գործունեության մատյանի մոտ գտնվող >պատկերակին:

4.Հպեք ընտրացանկի պատկերակը` three_dots_menu։

5.Հպեք Մաքրել բոլորը։

 

Գործունեության մատյանի պատմությունից բոլոր անհատական արձանագրությունները հեռացնելու համար՝

1.Բացեք ESET Mobile Security-ը։

2.Քաշեք Գլխավոր էջը վերև։

3.Հպեք Գործունեության մատյանի մոտ գտնվող >պատկերակին:

4.Սահեցրեք տվյալ արձանագրությունը դեպի ձախ:

5.Հպեք Հեռացնել։