Ապրանքի լիցենզիայի տարբերակ
ESET Mobile Security ունի երեք հասանելի տարբերակ.
•Անվճար՝ հիմնական հատկանիշները կարող են անսահմանափակ ժամկետով անվճար օգատգործվել:
•Պրեմիում– պրեմիում հատկանիշներն ակտիվացվում են մինչև ձեր լիցենզիան ավարտվելը:
Այս աղյուսակը ցույց է տալիս, թե որ հատկանիշներն են հասանելի անվճար և պրեմիում տարբերակներում.
|
Անվճար |
Պրեմիում |
---|---|---|
Հակավիրուս |
✔ |
✔ |
Հակավիրուս –ավտոմատ սկանավորում |
|
✔ |
Հայտնաբերման մոդուլների ավտոմատ թարմացում |
|
✔ |
Հավելվածի կողպում |
|
✔ |
Anti-Theft – վեբ էջ |
|
✔ |
Anti-Theft – SIM-ի պաշտպանություն |
|
✔ |
Ցանցի ստուգիչ |
|
✔ |
Հակաֆիշինգ |
|
✔ |
Զանգերի զտիչ |
|
✔ (միայն Android 5.1 և ավելի նոր տարբերակների համար) |
Վճարման պաշտպանություն |
|
✔ |
Անվտանգության մոնիթորինգ |
|
✔ |
Անվտանգության զեկույց |
✔ |
✔ |
Ուղիղ ձեր Android սարքից ESET Mobile Security-ը ակտիվացնելու համար սեղմեք Մենյու ESET Mobile Security-ի հիմնական էկրանին (կամ սեղմեք ձեր սարքի ՄԵՆՅՈՒ կոճակը)ապա սեղմեք Լիցենզիա:
ESET Mobile Security-ը ակտիվացնելու բազմաթիվ տարբերակներ կան: Ակտիվացման որոշակի ձևի հասանելիությունը կարող է տարբերվել կախված ձեր երկրից և բաշխման միջոցներից (ESET վեբ էջ Google Play):
•Ամենամսյա կամ Ամենամյա—Ընտրեք ձեր նախընտրած բաժանորդագրման ինտերվալը, եթե չունեք լիցենզիա և կցանկանայիր գնել Google Play.
•Մուտքագրեք լիցենզիայի բանալին – ընտրեք այս տարբերակը, եթե արդեն լիցենզիայի բանալի ունեք: Լիցենզիայի բանալին հատուկ ձևաչափ ունեցող շարք է XXXX-XXXX-XXXX-XXXX-XXXX, որն օգատգործվում է լիցենզիայի սեփականատիրոջը ճանաչելու համար: Այն կարող եք գտնել ESET-ից ստացված էլեկտրոնային նամակում կամ գնման տուփում ներառված լիցենզիայի քարտում: