Ապրանքի լիցենզիայի տարբերակ
ESET Mobile Security ունի երեք հասանելի տարբերակ.
•Անվճար՝ հիմնական հատկանիշները կարող են անսահմանափակ ժամկետով անվճար օգատգործվել:
•Փորձնական ՝պրեմիում հատկանիշն ակտիվացվում է սահմանափակ ժամկետով (կանխադրորեն 30 օր): Փորձնական տարբերակի լիցենզիան առաջին անգամ ավտոմատ կերպով ակտիվացվում է ESET Mobile Security-ը տեղադրելուց հետո՝ յուրաքանչյուր Google Play հաշվին:
•Պրեմիում ՝ պրեմիում հատկանիշներն ակտիվացվում են մինչև ձեր լիցենզիան ավարտվելը:
Այս սյունակը ցույց է տալիս, թե որ հատկանիշներն են հասանելի անվճար, փորձնական և պրեմիում տարբերակներում:
|
Անվճար |
Փորձնական և պրեմիում |
---|---|---|
Հակավիրուս |
✔ |
✔ |
Հակավիրուս –ավտոմատ սկանավորում |
|
✔ |
Հայտնաբերման մոդուլների ավտոմատ թարմացում |
|
✔ |
Հավելվածի կողպում |
|
✔ |
Anti-Theft՝ SMS հրահանգներ |
|
✔ |
Anti-Theft – վեբ էջ |
|
✔ |
Anti-Theft – SIM-ի պաշտպանություն |
|
✔ |
Ցանցի ստուգիչ |
|
✔ |
Հակաֆիշինգ |
|
✔ |
Զանգերի զտիչ |
|
✔ (միայն Android 5.1 և ավելի նոր տարբերակների համար) |
Վճարման պաշտպանություն |
|
✔ |
Անվտանգության մոնիթորինգ |
|
✔ |
Անվտանգության զեկույց |
✔ |
✔ |
Ուղիղ ձեր Android սարքից ESET Mobile Security-ը ակտիվացնելու համար սեղմեք Մենյու ESET Mobile Security-ի հիմնական էկրանին (կամ սեղմեք ձեր սարքի ՄԵՆՅՈՒ կոճակը)ապա սեղմեք Լիցենզիա:
ESET Mobile Security-ը ակտիվացնելու բազմաթիվ տարբերակներ կան:
•Գնել պրեմիումը ընտրեք այս տարբերակը, եթե դեռևս լիցենզիա չունեք և ցանկանում եք գնել:
•Մուտքագրեք լիցենզիայի բանալին – ընտրեք այս տարբերակը, եթե արդեն լիցենզիայի բանալի ունեք: Լիցենզիայի բանալին հատուկ ձևաչափ ունեցող շարք է XXXX-XXXX-XXXX-XXXX-XXXX, որն օգատգործվում է լիցենզիայի սեփականատիրոջը ճանաչելու համար: Այն կարող եք գտնել ESET-ից ստացված էլեկտրոնային նամակում կամ գնման տուփում ներառված լիցենզիայի քարտում:
•Ես օգտատիրոջ անուն և գաղտնաբառ ունեմ, ի՞նչ պետք է անեմ: ընտրեք այս տարբերակը ձեր օգտատիրոջ անունն ու գաղտնաբառը փոխարկելու համար https://home.eset.com/convert: