Վեբ էջ

ESET Mobile Security-ի 6-րդ տարբերակը նոր ESET HOME կայքէջի միջոցով ամբողջությամբ համատեղելի է ESET Anti-Theft-ի պաշտպանության հետ: ESET Anti-Theft Կայքէջից դուք կկարողանաք վերահսկել ձեր սարքով կատարված գործողությունները, կողպել սարքը, անհատական հաղորդագրություն ուղարկել սարքը գտնողին, միացնել բարձր ազդանշան կամ հեռակա կերպով ջնջել սարքի տվյալները:

ESET HOME Հաշիվ ստեղծելու համար սեղմեք Ստեղծել նոր հաշիվ և լրացրեք գրանցման ձևաթուղթը: Հաշվի հաստատման համար ստուգեք ձեր էլեկտրոնային նամակների փոստարկղը և կտտացրեք ներսում գտնվող հղումը հաշիվն ակտիվացնելու համար: Այժմ դուք կարող եք վայելել ESET HOME-ի միջոցով Anti-Theft-ի անվտանգության յուրահատկությունների ղեկավարումը: Եթե արդեն ունեք ESET HOME հաշիվ, սեղմեք Մուտք գործել և մուտքագրեք ձեր էլփոստն ու գաղտնաբառը: Այս քայլերը կատարելուց հետո դուք կարող եք միացնել ձեր սարքը ESET HOME հաշվին:

ESET Anti-Theft-ի գործառույթներից օգտվելու վերաբերյալ հետագա ցուցումների համար ծանոթացեք Anti-Theft-ի օգտագործողի ուղեցույցին կամ հպեք Օգնություն՝ էկրանի վերևի աջ անկյունում։