SMS տեքստային հաղորդագրություններ

Կարող են ուղարկվել հետևյալ SMS հրահանգները.

Կողպել
eset lock
Սա կկողպի սարքը, և դուք չեք կարողանա բացել այն առանց ESET HOME-ի գաղտնաբառի:

Ազդանշան
eset siren
Կհնչի բարձր ազդանշան, նույնիսկ եթե սարքն անձայն ռեժիմի վրա է դրված:

Գտնել
eset find
Դուք տեքստային հաղորդագրություն եք ստանում թիրախ սարքի GPS կոորդինատներով, ներառյալ Google Maps-ում դրա տեղակայման հղմամբ: Որոշ ժամանակ անց ավելի ճշգրիտ տեղակայման հասանելի լինելու դեպքում սարքը նոր SMS է ուղարկում:

Ջնջել
eset wipe
Սկզբնադիր պանակներում պահված բոլոր կոնտակտները, հաղորդագրությունները, էլեկտրոնային նամակները, հաշիվները, SD քարտի բովանդակությունը, նկարները, երաժշտությունը և տեսանյութերը ընդմիշտ ջնջվում են ձեր սարքից:

 

SMS հրահանգն ուղարկելուց հետո դուք կստանաք անվտանգության կոդ պարունակող SMS: SMS հրահանգը հաստատելու համար պատասխանեք ձեր հրահանգով և ավելացնելով անվտանգության կոդը, ինչպես հրահանգված է ստացած SMS-ում։