ESET Mobile Security – Բովանդակություն

Անվճար և պրեմիում բաժանորդագրության հատկություններ

ESET Mobile Security ունի երեք հասանելի տարբերակ.

•Անվճար՝ հիմնական հատկանիշները կարող են անսահմանափակ ժամկետով անվճար օգատգործվել:

•փորձնական տարբերակ ՝պրեմիում հատկանիշն ակտիվացվում է սահմանափակ ժամկետով (կանխադրորեն 30 օր): Անճար տարբերակն առաջին անգամ ավտոմատ կերպով ակտիվացվում է ESET Mobile Security-ը տեղադրելուց հետո՝ յուրաքանչյուր Google Play հաշվին:

•պրեմիում տարբերակ ՝ պրեմիում հատկություններն ակտիվացվում են մինչև ձեր բաժանորդագրության ժամկետի սպառումը:

Այս սյունակը ցույց է տալիս, թե որ հատկություններն են հասանելի անվճար, փորձնական և պրեմիում տարբերակներում․

 

Անվճար

Փորձնական և պրեմիում

Հակավիրուս

✔

✔

Հակավիրուս –ավտոմատ սկանավորում

 

✔

Հայտնաբերման մոդուլների ավտոմատ թարմացում

✔

✔

Հավելվածի կողպում

 

✔

Anti-Theft – վեբ էջ

 

✔

Anti-Theft – SIM-ի պաշտպանություն

 

✔

Ցանցի ստուգիչ (Android 12 և ավելի հին տարբերակ)

 

✔

Հակաֆիշինգ

 

✔

Զանգերի զտիչ

 

✔

Վճարման պաշտպանություն

 

✔

Անվտանգության մոնիթորինգ

 

✔

Անվտանգության զեկույց

✔

✔

Ուղղակիորեն ձեր Android սարքից ESET Mobile Security-ը ակտիվացնելու համար հպեք Համբուրգերի ընտրացանկ Ընտրացանկ պատկերակը ESET Mobile Security-ի հիմնական էկրանին (կամ սեղմեք ձեր սարքի ԸՆՏՐԱՑԱՆԿ կոճակը), ապա հպեք Հաշիվ > Բաժանորդագրություն:

ESET Mobile Security:-ը ակտիվացնելու բազմաթիվ տարբերակներ կան:

•Դարձնել պրեմիում.ընտրեք այս տարբերակը, եթե չունեք բաժանորդագրություն և ցանկանում եք այն գնել։

•Մուտքագրեք ակտիվացման բանալի.ընտրեք այս տարբերակը, եթե արդեն ունեք ակտիվացման բանալի: Ակտիվացման բանալին եզակի տող է (ձևաչափված. XXXX-XXXX-XXXX-XXXX-XXXX), որն օգտագործվում է բաժանորդագրության սեփականատիրոջը բացահայտելու համար: Այն կարող եք գտնել ESET-ից ստացված էլեկտրոնային նամակում կամ գնման տուփում ներառված բաժանորդագրության քարտում: