Տեղադրում
ESET Mobile Security-ը հասանելի է ESET-ի վեբկայքից ներբեռնելու համար.
Հակառակ դեպքում անցեք հղմամբ կամ սկանավորեք QR կոդը նախքան հեռախոսային սարքը կամ QR սկանավորման հավելվածն օգատգործելը:
Կամ այցելեք մեր քայլ առ քայլ տեղադրման ուղեցույցը (այս հոդվածը հասանելի է անգլերենով և մի քանի այլ լեզվով):
ESET-ի վեբկայքից ներբեռնված .APK ֆայլն օգտագործելու միջոցով ձեր սարքում ESET Mobile Security-ը տեղադրելու համար դուք պետք է միացնեք անհայտ աղբյուրներ տարբերակը: Հրահանգների համար այցելեք մեր Գիտելիքների բազայի հոդվածը (այս հոդվածը հասանելի է անգլերենով և մի քանի այլ լեզվով):
ESET Mobile Security .APK նիշքը ներբեռնելուց հետո հպեք ներբեռնված նիշքին, ընտրեք Տեղադրել ESET Mobile Security, և մեկնարկի օգնականը կսկվի ավտոմատ կերպով՝ հավելվածի տեղադրումն ավարտելուց հետո։
Ձեր անձնական տեղեկությունները և Android սարքի ռեսուրսները պաշտպանելու համար ESET Mobile Security-ը պետք է հասանելիություն ունենա ձեր համակարգի գործառնություներին և որոշ դեպքերում վերահսկի դրանք: Թույլտվության յուրաքանչյուր տեսակի և դրա օգտագործման ձևի մանրամասն բացատրության համար տե՛ս Գիտելիքների բազայի հոդվածում բերված աղյուսակը (այս հոդվածը հասանելի է անգլերենով և մի քանի այլ լեզվով):
ESET Mobile Security-ի տեղադրում Samsung-ի անվտանգ պանակում Խորհուրդ չի տրվում հավելվածը տեղադրել ESET Mobile Security հավելվածը՝ Samsung-ի անվտանգ պանակում: Այս պանակն ամբողջովին մեկուսացված է մնացած սարքից, և, հետևաբար, միայն անվտանգ պանակի բովանդակությունը կլինի պաշտպանված, որը կհանգեցնի ESET Mobile Security-ի շատ սահմանափակ ֆունկցիոնալության։ Եթե դուք ավելացնեք ESET Mobile Security-ը Samsung-ի անվտանգ պանակում, այն կպահանջի առանձին ակտիվացում՝ սպառելով մեկ սարքի լիցենզիա բաժանորդագրությունից: |

